National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.08.2021
Ներկայացվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները
1 / 14

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանն օգոստոսի 10-ին շարունակեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Ըստ Դոնթի բանաձեւի՝ ԱԺ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ին՝ «Հայաստան» խմբակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց հանձնաժողովների նախագահների իրենց խմբակցության առաջադրած թեկնածությունները:

Այսպիսով՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Գեւորգ Պապոյանի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Ղալումյանի, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արման Եղոյանի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հերիքնազ Տիգրանյանի եւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նարեկ Զեյնալյանի թեկնածությունները:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց հանձնաժողովների նախագահների իրենց խմբակցության առաջադրած թեկնածությունները:

Ըստ այդմ, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Արմեն Գեւորգյանի թեկնածությունը:  Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի թեկնածությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am